Lragir.am
ՀՀ Կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում լրացուցիչ գումար է հատկացրել «Վութերմաստեր կլասիկ III» ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի գնման նպատակով։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, հաշվի առնելով, որ էքսկավատորը ժամկետից շուտ է մատակարարվել և հնարավոր է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրումն իրականացնել արդեն ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, համապատասխան ֆինանսավորում է նախատեսվել էքսկավատորի շահագործման ծախսը փոխհատուցելու համար։
Նոյեմբեր 05, 2010
