

Ս/թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00, Արարատի մարզի Արարատ բնակավայրի մշակույթի տան նիստերի դահլիճում (հասցե՝ Շահումյան 36) տեղի կունենա «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Լսումը կազմակերպվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման պահանջներին համապատասխան։
Նախագծի փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ Արարատի համայնքապետարանի կայքում։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար քաղաքացիները կարող են դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ․
Հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ 011 220 218
Նոյեմբեր 21, 2026 at 19:39
