

ԱրմԻնֆո
«GeoProMining» ընկերությունների միջազգային Խումբը հանրությանը ծանոթացրել է իր առարկություններին կապված ՀՀ ԱԺ Վերահսկիչ Պալատի կողմից GPM Gold ընկերությունում իրականացված ստուգումների հետ, որը շահագործում է Սոտքի և Մեղրու ոսկեբեր հանքավայրերը: Ինչպես նշել են ընկերությունում, ստուգումների արդյունքներում ԱԺ Վերահսկիչ Պալատը կազմել է իր հաշվետվությունը, որի շատ դրույթներ պարունակում են սխալներ ու ոչ ճիշտ եզրակացություններ: Սահմանված ժամկետներում GPM Gold ընկերությունը ներկայացրել է Վերահսկիչ Պալատի նյութերի նկատմամբ իր առարկություններն ու բացատրությունները, սակայն դրանք ոչ միայն ուշադրության չեն արժանացվել, այլ ավելին, ամբողջովին առհամարհվել են: Հետևելով կորպորատիվ ազատության սկզբունքներին, ընկերությունը լայն հասարակությանն առաջարկել է ծանոթանալ այդ երկու փաստաթղթերի հետ, իրավիճակի նկատմամբ օբյեկտիվ և անկանխակալ տեսակետ ձևավորելու նպատակով: (ՀՀ ԱԺ Վերահսկիչ Պալատի կողմից GPM Gold ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքները եւ «GeoProMining» ընկերությունների միջազգային Խմբի առարկությունները):
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»-Ը ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հետք
Ընկերության մամլո ծառայությանը տարածած հաղորդագրությունները.
ՎՊ-ի իրավասություններից և ստուգման թեմայի շրջանակներից դուրս բարձրացված հարցեր
Չնայած նրան, որ ՎՊ-ն իրավասություն չի ունեցել իրականացնելու ուղղակի ստուգում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, նրա ստուգումը վերաբերել է միայն ընդերքն օգտագործման տրամադրելու օրինականությանը և ընդերքի օգտագործման օրինականությանը, ՎՊ-ն դուրս է եկել իր ստուգման թեմատիկայի շրջանակներից և ստուգել է հարցեր, որոնք ընդհանրապես չեն վերաբերվել ընդերքի օգտագործմանը:
ՎՊ-ն իրավունք ունի բյուջետային մուտքերի վերաբերյալ վերահսկողություն իրականացնել համապատասխան ստուգող և վերահսկող պետական մարմիններում, այլ ոչ թե ընկերությունում և վերջինիս չի կարող առաջադրել պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ:
ՎՊ-ն անդրադարձել է տարեկան կոնցեսիոն վճարներին, բնօգտագործման վճարներին, «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին վերաբերող հարցերին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններում ընկերության բաժնեմասի գրավադրման հարցին, ներառյալ ընկերության և նրա մասնակցի վարկային պայմանագրերին:
Հարկ է նշել, որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի բաժնեմասի գրավադրման պայմանագիրը ՎՊ-ին հասանելի է դարձել անօրինական ճանապարհով, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն ՎՊ-ին տվյալ փաստաթուղթը չի ներկայացրել: Տվյալ հարցի հետ կապված ՎՊ-ն խախտել է ընկերության մասնակցի առևտրային գաղտնիքը և լրացուցիչ հրապարակել ոչ հավաստի տեղեկատվություն, քանի որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն չի վերցրել 250,000,000 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ:
ՎՊ-ն փորձում է ընկերությանն առաջադրել ֆինանսական պարտավորություններ, որոնք ոչ միայն հիմնված են ոչ ճիշտ տեղեկությունների վրա, այլև ոչ ճիշտ հաշվարկների վրա: Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն քաջատեղյակ է պետության առջև իր ֆինանսական պարտավորությունների մասին, հաշվարկում և կատարում է դրանք, և այդ առթիվ ՀՀ-ում գոյություն ունեն հատուկ լիազորված կառավարական մարմիններ, որոնք «Ստուգումների կազմակերպման և իրականացման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերակսկողություն են իրականացնում «Գեորպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում:
Վերահսկիչ Պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից և խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ Պալատի Մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը
ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ:
ՎՊ-ն լիազորված է իրականացնել ստուգումներ միայն պետական մարմիններում և տեղական ինքնակառավաման մարմիններում: Իսկ եթե նման ստուգումների ընթացքում անհրաժեշտություն է ծագում վեր հանելու որոշակի հարցեր մասնավոր սուբյեկտի մոտ, ապա ՎՊ-ն լիազորված է իրականացնել միայն հանդիպակաց ստուգում, ընդ որում` հանդիպակաց ստուգումը կարող է կատարվել միայն նման որոշակի հարցերի շրջանակներում:
Միաժամանակ մասնավոր անձանց մոտ հանդիպակաց ստուգման ընթացքում ՎՊ-ն իրավունք չունի անդրադառնալ բյուջետային մուտքերին վերաբերող հարցերին և նրանց առաջադրել ֆիանսական պարտավորություններ:
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՍԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏԵԼ
News.am
«Գեոպրոմայնինգ» ընկերության հայտարարությունը, թե Հայաստանի Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումներն իրավաչափ չեն, չեն հետաքրքրում ՎՊ-ին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում ՎՊ-ի կողմից իրականացված ստուգումները համապատասխանում են ՎՊ մասին օրենքին: Որպես իր խոսքերի ապացույց, Իշխան Զաքարյանը կարդաց Պետռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որում մասնավորապես ասվում է. ««Գեոպրոմայնինգ» ընկերության միակ մասնակիցը First dains mines Аrmenia Limited ընկերությունն է, որն ընկերությունում իր մասնաբաժինը գրավ է դրել «ՎՏԲ կապիտալ լիմիթեդ PLS»-ում: Պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է այս տարվա հուլիսի 22-ին, First dains mines Аrmenia Limited ընկերությանը տրամադրվել է 250 մլն դոլար: Փոխարենը ընկերությունը պարտավորվել է ամբողջությամբ գրավ դնել «Գեոպրոմայնինգ» ընկերությունում ունեցած իր մասնաբաժինը:
«Խոսքը նրա մասին է, որ տվյալ ընկերությունը 3 տարի անընդմեջ ցույց է տվել, որ աշխատում է վնասով՝ 15-17 մլրդ դրամի չափով: Այնինչ խոսքը ոսկու մասին է, որը վերջին շրջանում 20 դոլարից թանկացել է մինչեւ 40 դոլար: Մեր որոշումը վերջնական է, այն ուղարկվել է կառավարություն: Իսկ եթե «Գեոպրոմայնինգ» ընկերությունն առարկություններ ունի, նրանք դրանք պետք է լուծվեն համապատասխան ատյաններում»,- ասել է Իշխան Զաքարյանը:
Նշենք, որ «Գեոպրոմայնիգ» ընկերությունը ՎՊ-ի կողմից վեր հանված թերությունների կապակցությամբ հայտարարել է, որ այդ տվյալները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Ընկերությունը հայտարարել է նաեւ, որ մտադիր է դիմել դատարան եւ պահանջել, որ ՎՊ գործողությունները անիրավաչափ համարվեն:
Նոյեմբեր 15, 2010
