ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ԷկոԼուր - ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ )Երևանյան գրասենյակի տնօրեն դեսպան պարոն Ս. Կապինոսին և գրասենյակի տնտեսական ու շրջակա միջավայրի ծրագրի պատասխանատու պարոն Վ. Հելոնին: Մինչ հանդիպումը նախարարը դիմել էր ԵԱՀԿ գրասենյակ` քննարկման հարց դարձնելով «Օրհուս» կենտրոնների, «Շրջակա միջավայրի և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության շրջանակներում կատարվող աշխատանքները` հետապնդելով Գրասենյակի հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով:

Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ ձեռք բերեցին «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ:

ENVSEC-ի պարագայում կարևորվեց ակտիվ համագործակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ:

Երկուստեք պայմանավորվեցին հանդիպումները դարձնել շարունակական, ակտիվացնել համագործակցությունը` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Մարտ 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր