ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՔՐՈՄԱՏԱԳՐԻՉ ՍԱՐՔ

Արմենպրես

Հյուսիսատլանտյան դաշինքը /ՆԱՏՕ/ «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի մասս դետեկտորով գազային քրոմատագրիչ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Փիրումյանը, այդ կերպ նախատեսվում է ստեղծել համապատասխան սարքավորումներով համալրված լաբորատորիա` շրջակա միջավայրի օբյեկտներում ու կենսամիջավայրում կայուն օրգանական աղտոտիչների անալիտիկ հետազոտությունների եւ փաստացի մակարդակների ուսումնասիրման նպատակով:
 
Ըստ Է. Փիրումյանի` այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ֆինանսների նախարարության «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով հայտարարվել եւ կայացել է միջազգային մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «SHIMADZU CORPORATION» ճապոնական կազմակերպությունը: Ներկայում այդ կազմակերպության կողմից աշխատանքներ են տարվում սարքի տրամադրման ուղղությամբ:

Մարտ 31, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր