ՀՀ բնապահպանության նախարարության մեղմ հանձնարարականը «GeoProMining Gold» ընկերությանը

ՀՀ բնապահպանության նախարարության մեղմ հանձնարարականը «GeoProMining Gold» ընկերությանը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքեց Սոտք գյուղի հասարակական լսումների մասնակիցների դիմումին, ովքեր պահանջում էին ապամոնտաժել անօրինական ջարդիչ տեսակավորող համալիրը, որը «GeoProMining Gold» ընկերությունը կառուցում է Սեւանի ջրահավաք ավազանում առանց թույլատրող փաստաթղթերի, եւ պատժել ընկերությանը` Հայաստանի օրենսդրությունը խախտելու համար:

Գավառի Օրհուս կենտրոնին ուղղված նախարարության պատասխանում ասված է. «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» ՀՀ օրենքի` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրում կառուցվող ջարդիչ-տեսակավորող համալիրին վերաբերող նախագծային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «GeoProMining Gold» ՓԲԸ-ին հանձնարարվել է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչն էլ առ այսօր չի ներկայացվել»:

Մայիս 13, 2011 at 10:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր