

Tert.am
Համաշխարհային բանկը 1 մլրդ դոլար կտրամադրի Հնդկաստանի Գանգես գետի մաքրման համար, որը արդյունաբերական արտանետումների պատճառով խիստ աղտոտված է։ Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Գանգեսը կազմում է Հնդկաստանի ջրային պաշարների մեկ քառորդը, գետի ափերին ապրում է ավելի քան 400 մլն հնդիկ, այսինքն երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը։
Համաշխարհային բանկը նշում է, որ գետի մաքրումը երկարատև և թանկ գործողություն է։ «Հռենոսի մաքրումը պահանջել է մոտ 20 տարի և արժեցել շուրջ 40 մլրդ եվրո, Դանուբի մարքումը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ Գանգեսի մաքրման համար կտրամադրվի 1,556 մլրդ դոլար, որից 1 մլրդ-ը կհատկացնի Համաշխարհային բանկը վարկի տեսքով, ևս 115 մլն դոլար կտարամադրի 2009թ. Հնդկաստանի իշխանությունների կողմից ստեղծված Գանգես գետի ավազանի ազգային վարչությունը, մնացած մասը կտրամադրի Հնդկաստանի կառավարությունը։
Հունիս 03, 2011 at 14:23
