

ԷկոԼուր`«Эко-Согласия» -ի նյութերի հիման վրա
2011թ. Դերժինսկիում տեղի ունեցավ նիստ (տես` քիմիական անվտանգության վերաբերյալ 2011թ. հունիսի 10-ի «Эко-Согласия» նորությունները): Էկոլոգիական անվտանգության հարցերի գծով պետխորհրդի նախագահության նիստում հունիսի 9-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեց մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, նախագահը հանձնարարեց ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին որոշում ընդունել, որը կապահովի Ռուսաստանի Դաշնության միացումը ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիային` Օրհուսի կոնվենցիային: Նաեւ նախագահը հանձնարարեց ապահովել էկոլոգիական տեղեկատվության բաց լինելը, գործադիր իշխանությունների ու կամավորների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում աշխատող ոչ առեւտրային կազմակերպությունների միջեւ ստեղծել փոխազդեցության մեխանիզմ:
Հունիս 29, 2011 at 11:57
