Մարմարիկ գյուղի մոտ կատարված ծառահատումներն ապօրինի են

Մարմարիկ գյուղի մոտ կատարված ծառահատումներն ապօրինի են

ԷկոԼուր

Մարմարիկ գյուղի մոտ տեղի ունեցած ծառահատումներն ապօրինի են: Այս մասին  «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ծառահատումն իրականացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում: «Տվյալ տարածքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հատումներ նախատեսված չեն, եւ դրանք համարվում են ապօրինի հատումներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, եւ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, կազմվել է անտառախախտման ակտ եւ ուղարկվել իրավապահ մարմիններին»,-նշված է «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում: Սակայն նամակում տեղեկատվություն չկա, թե որքան վնաս է հասցվել բնությանը եւ որքան ծառ է կտրվել:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի մոտակայքում կատարվող ծառահատումների մասին «ԷկոԼուր»-ին ահազանգել էր ակտիվիստ Սամվել Մարտիրոսյանը: Ահազանգի հիման վրա «ԷկոԼուր» հարցում էր ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ին, եւ Բնապահպանական պետական տեսչությանը:

Լուսանկարը` Սամվել Մարտիրոսյանի

Օգոստոս 09, 2011 at 11:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր