

ԷկոԼուր
Ծաղկաձորի անտառպետության անտառապետ Արմեն Ասատրյանը եւ թիվ 1 պահաբաժնի անտառապահ Օնիկ Հունանյանն ազատվել են աշխատանքից: Այդ մասին նշված է «ԷկոԼուր»-ին ուղված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սույն թվականի օգոստոսի 9-ի N 01-10/207 նամակում: Նամակն ուղարկվել է «ԷկոԼուր»-ին` ի պատասխան այն ահազանգի, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի մոտ անտառահատումներ են: Նամակում նաեւ նշված է, որ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արտաշ Հունանյանին հայտարարվել է նկատողություն:
Լուսանկարը Սամվել Մարտիրոսյանի
Օգոստոս 10, 2011 at 10:55
