Կուսումնասիրվի Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը

Կուսումնասիրվի Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը

News.am

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պարբերական ստուգումներ եւ փաստացի ծավալների չափումներ կատարել:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին նշվել է նախարարի մոտ տեղի ունեցած «Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի ուսումնասիրման աշխատանքների կազմակերպում» օրակարգով խորհրդակցության ժամանակ:

Քննարկումների անդյունքների հիման վրա  հանձնախմբերին հանձնարարվել է ուսումնասիրությունների ընթացքում ղեկավարվել ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատված հարցաշարով: Բացի դա ամենօրյա ռեժիմով կազմակերպվելու է  հանձնախմբերի կողմից ներկայացված նյութերի քննարկում եւ վերլուծություն:

Մարզպետարաններում համապատասխան համայնքների ղեկավարների հետ անցկացվելու են խորհրդակցություններ:

Բնապահպանական տեսչությանը հանձնարարվել է, մինչեւ սույն աշխատանքների ավարտը, վերահսկել բոլոր ջրօգտագործողների մոտ ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը:

Օգոստոս 16, 2011 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր