Նախարարը հանձնարարել է զբաղվել ջրվեժի հարցով

Նախարարը հանձնարարել է զբաղվել ջրվեժի հարցով

www.1in.am

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով «Առաջին լրատվականում» տեղադրված «Ջրվեժին ձեռք տալը մեծագույն հանցագործություն է բնության դեմ» հոդվածին, հանձնարարել է տեսչական ուսումնասիրություն անցկացնել խնդրի առթիվ և իրեն զեկուցել փորձաքննության արդյունքը։

Այս մասին մեզ հաղորդեց նախարարության մամուլի պատասխանատու Հասմիկ Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ նախարարը հետևողական է լինելու այս հարցում։

Հիշեցնենք, որ խոսքը Մեծ Պարնի գյուղի մոտ գտնվող ջրվեժի՝ Թռչկանի շուրջ ընթացող շինարարության մասին է։ Շինարարության նպատակն է հիդրոէլեկտրակայանի կառուցումը, ինչը, էկոլոգների խոսքով, նպատակահարմար չէ։

Օգոստոս 25, 2011 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր