Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 165 մլն դրամ

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 165 մլն դրամ

www.1in.am

2011 թվականի հուլիսի կտրվածքով՝ ՀՀ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 78 մլրդ 165 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՎԾ հրապարակումից:

Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշը աճել է 10.2%-ով:

Ըստ տնտեսական գործունեության տեսակի՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներում գերակշռում է մշակող արդյունաբերությունը` 49 մլրդ 830 մլն դրամ` ընդհանուրի մեջ կազմելով 63.7%:

Հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը ընդհանուրի մեջ կազմում է 19.5%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը` 14.7%, ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարում և վերամշակումը` 2.1%:

Սեպտեմբեր 15, 2011 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր