Թռչկանի ջրվեժի վրայի ՀԷԿ-ը կարող է աշխատել տարեկան առավելագույնը 6 ամիս

Թռչկանի ջրվեժի վրայի ՀԷԿ-ը կարող է աշխատել տարեկան առավելագույնը 6 ամիս

ԱրմԻնֆո

 Թռչկանի ջրվեժի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրակայանը, կարծես, կարող է լինել տնտեսապես ոչ ամենահաջող նախագիծը: Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ասելով, ՀԷԿ-ը կարող է աշխատել տարեկան առավելագույնը 6 ամիս:

«Տվյալ պահի դրությամբ ես չեմ կարող ասել, թե որտեղ կկառուցվի ՀԷԿ-ը, սակայն միանշանակ է, որ Թռչկանի ջրվեժի տարածքում ոչ մի աշխատանք չի իրականացվի: Բացի այդ, էկոլոգիական ջրառը կապահովվի: Այժմ ջրվեժն աշխատում է մեկ վայրկյանում 300-500 լ պայմաններում, և ցանկացած սեզոնի մենք այդ թիվը պետք է ապահովենք», - նշել է Արամ Հարությունյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: Նրա ասելով, հաշվի առնելով դա, ամռան երեք ամիսների ընթացքում ՀԷԿ աշխատանքի թույլտվություն չի լինի:

«Այդ պարտավորությունը մենք արդեն ստանձնել ենք: Ինչ վերաբերում է մնացած ամիսներին, ապա, եթե էկոլոգիական ջրառը չապահովվի, հիդրոէլեկտրակայանը չի աշխատի: Մեր նախնական հշավարկներով, ՀԷԿ-ը տարեկան կարող է աշխատել առավելագույնը 6 ամիս` եթե այդ պայմաններն ընկերությանը բավարարեն», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Թռչկանի ջրվեժը ներառվել է Հայաստանի բնության հիդրոլոգիական հուշարձանների ցանկում: Սակայն, չնայած դրան, ՀԷԿ կառուցման նախագիծը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն է ստացել: Էկոլոգների կարծիքով, ՀԷԿ-ն զգալի վնաս հկասցնի Թռչկանին: Արդեն ստեղծվել է ջրվեժի փրկության նախաձեռնող խումբ: «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը Թռչկանի ջրվեժը ներառել են իրենց S.O.S. գծով քարոզաշավում՝  «Բնություն կամ փող» կարգախոսով:

Սեպտեմբեր 23, 2011 at 01:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր