

ԱՌԿԱ
Հայաստանի սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային եւ հեռավոր շրջանների համայնքներում պետական եւ համայնքային սեփականություն համարվող օտարվող հողային տարածքների աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքից կիջեցվի 50%-ից մինչեւ 30%:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում «Հողային օրենսգրքում» առաջին ընթերցմամբ մտցվեցին նման ուղումներ:
«Այդ հողերի համար պետք է օտարման այլ մեխանիզմներ կիրառվեն, քանի որ դրանք այդքան էլ գրավիչ չեն ներդրումների կամ գնման համար: Կարճ ասած, դրանց գներն ավելի ցածր կլինեն, որպեսզի դրանք գնեն»,- օրինագիծը ներկայացնելով` ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Բացի այդ, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք լրացումներ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որի համաձայն, համայնքային հողերի օտարման կամ վարձակալման վերաբերյալ ավագանիների որոշումներում պետք է հստակ նշվեն տարածքների գտնվելու վայրը, ընդգրկած տարածքը, նպատակային ուղղվածությունը, կատեգորիան, ինչպես նաեւ գործառնական նշանակությունը:
Հոկտեմբեր 11, 2011 at 13:27
