

ԷկոԼուր- ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 24.10.11-28.10.11.թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 2.62մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 36 որոշում և հաշվարկվել է 1.28մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ
ՀՀ վարչապետի հանձնարարականով Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծությամբ զբաղվող 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմվել է 790.0հազ.դր գումարի 9 վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 157.5հզ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված անօրինական ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5հզ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպք, ինչի համար կայացվել է 800.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 960.0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 45.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Հողի բերրի շերտի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հզ. դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ապօրինի տեղափոխման 6 դեպք: Հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի շինարարական նյութերի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի հանքանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործով 3 ֆիզիկական
անձի նկատմամբ կայացվել է 150.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1,39 մլն.դր. գումար:
Նոյեմբեր 02, 2011 at 14:17
