

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.11.11.-18.11.11.թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.25մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 707.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.0 մլն.դր. գումար: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնած ապօրինի ծառահատման 1 գործով հաշվարկվել է 301.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Լոռու տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տեսչական բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնած 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապհպանական պետական տեսչության պետի մոտ 25.07.11թ կայացած խորհրդակցության Արձանագրություն N 1-ի հանձնարարականի համաձայն իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 75.0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Գեղարքունիքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք, ինչի համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 26.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպք, ինչի համար հաշվարկվել է 165.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Նախկինում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Ապօրինի որս
Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնած 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս: Բռնագրավված 1.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 11հատ «Կարաս» և 14հատ «Կողակ» տեսակի ձկները հանձնվել են «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:
Նոյեմբեր 25, 2011 at 12:45
