

ԷկոԼուր
Հայաստանը եւ Կատարը կհամագործակցեն շրջակա միջավայրի պապանության ուղությամբ : Ապրիլի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության կարժանացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի պետության միջեւ շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը: Ինչպես նշված է կառավարության կայքում, համաձայնգիրը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում, ապահովել տնտեսական ամուր հիմքեր երկու ժողովուրդների միջև հանուն մեր երկրների բարօրության և կայուն զարգացման: Ըստ համաձայնագրի` երկու երկրները համագործակցելու են հետեւյալ ուղություններով` կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, պայքար անապատացման դեմ, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում, բնական ռեսուրսների` հատկապես ջրի բանական /ռացիոնալ/ օգտագործում, էկոտուրիզմ, որսորդություն:
Ինչպես է կառավարությունը միաժամանակ ապահովել որսն ու էկոտուրիզմը, ինչպես նաեւ կենսաբազմազանության պահպանությունը, հաղորդագրության մեջ նշված չէ:
Ապրիլ 25, 2012 at 19:30
