Մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը

Մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը

ԷկոԼուր

«Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը մշակված է: Փաստաթուղթը տեղադրվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում այն բանից հետո, երբ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը բաց հարցումով դիմեց ՀՀ բնապահպանության նախարարությանը` անդրադառնալով Թռչկանի ջրվեժի խնդրին եւ նշելով, որ ջրվեժն անձնագիր չունի:

Թռչկանի ջրվեժի անձնագրի նախագծում նշված է.

«1. Հերթական համարը 

2. Հուշարձանի անվանումը - <<Թռչկանի>> ջրվեժ

3.Տիպը          - Ջրագրական                                                                                                    

4.Ենթատիպը       -  Ջրվեժներ                                    

5.Տեղադիրքը և  աշխարհագրական կոորդինատները - Լոռու մարզ, Մեծ Պառնի համայնք, Չիչխան գետի վրա:  X-440 7' 2";       Y-400 54' 57"

6.Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը - Բարձրությունը ծովի մակարդակից 1786 մետր: Ջրի շիթի բարձրությունը 20-22 մետր, թափվող ջրերի լայնությունը 3-4 մետր, նվազագույն հոսքը 057խոր.մ/վրկ/դեկտեմբեր/,առավելագույնը 2,57խոր.մ/վրկ, միջինը 1,0 խոր.մ/վրկ:: Ջրերի թափման տեղանքը ծածկված է խոշոր ժայռաբեկորներով: Ջրվեժի տարածքը կազմված է միջին էոցենյան դարաշրջանի ավազաքարերից, կրաքարերից և տուֆոկոնգլոմերատներից: Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր:

7.Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը - Պահպանական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.0 հա, համայնքային սեփականության արոտավայր:          Տարածքի հարավային A հանգուցակետը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Չիչխան և Գետիկ գետերի հատման կետից 10մ հյուսիս-արևմուտք: A կետից սահմանագիծը (23.4մ) դեպի արևմուտք բլրի արևելյան լանջով միանում է B կետին: B կետից սահմանագիծը (36.7մ) դեպի հյուսիս-արևմուտք միանում է C կետին, այնուհետև դեպի արևմուտք՝ 57.5 մ եկարությամբ սահմանագիծը հասնում է D կետին: D կետից դեպի հյուսիս-արևմուտք սահմանագիծը (38.2մ) միանում է E կետին: B-C-D-E սահմանագիծը անցնում է ժայռերի վերին գագաթներով, իսկ սահմանագծից մինչև Չիչխան գետն ընկած տարածքները ամբողջությամբ զառիվեր լանջեր են: E կետից սահմանագիծը (78.7մ) դեպի հյուսիս հատում է Չիչխան գետը, անցնում գետի հանդիպակաց կողմը և միանում F կետին, այնուհետև դապի հյուսիս-արևելք (42.2մ), գրունտային ճանապարհի եզրով միանում G կետին: G կետից դեպի արևելք սահմանագիծը (37.6մ) բլրի լանջով միանում է H կետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ-արևելք, Չիչխան գետին զուգահեռ (73.7մ) հասնում է մինչև I կետ: I կետից իջնելով դեպի հարավ՝ սահմանագիծը (58.6մ) միանում է A հանգուցային կետին:

Պահպանվող տարածքի սահմանի ընդհանուր երկարությունը՝ 416.6մ:

8.Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները – Բացի պահպանական գոտու տարածքից, գետի աղտոտումը և հյուծումը կանխելու, ինչպես նաև բարենպաստ ռեժիմ ապահովելու նպատակով,գետի երկայնքով, մինչև հարևան՝ Շիրակի մարզի Սարալանջ համայնքի վարչական սահմանը, մոտ 1,1 կմ, առանձնացված է ջրապահպան գոտի:

9.Սպառնացող վտանգները  -  Մարդու տնտեսական գործունեություն, չվերահսկվող  տուրիզմ, չկարգավորված ջրօգտագործում:

10.Նշանակությունը (կարգավիճակը) – Տեղական նշանակության գիտաճանաչողական, գեղատեսիլ բնության հուշարձան:

11.Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին -- Մեծ Պառնի համայնք

12. Առաջարկվող օգտագործման ձևերը - Տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով»:

Անձնագրի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հունիս 22, 2012 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր