

ԷկոԼուր
Եղանակային պայմանների հետեւանքով 2012թ. «Դիլիջան» ազգային պարկում նվազել է բոխի, հաճարենի, կաղնի ծառատեսակների բնական վերաճը: Այս մասին Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը: Ալբերտ Հարոյանը նամակով հետաքրքրվել էր ազգային պարկի էկոհամակարգի, բուսական եւ կենդանական աշխարհների, ջրային եւ օդային ավազանների վիճակով:
Աշոտ Դավթյանը նշել է, որ ազգային պարկում նկատվել է այծյամի եւ շնագայլի գլխաքանակի աճ: Պարզ լճում իրականացվել են մաքրման աշխատանքներ, իսկ Գոշ լիճը նախատեսվում է մաքրել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Սեպտեմբեր 06, 2012 at 13:44
