Վարդան Այվազյան. «Global Gold Mining»-ն ընտրել է շանտաժի ուղին

Վարդան Այվազյան. «Global Gold Mining»-ն ընտրել է շանտաժի ուղին

ԷկոԼուր- Hetq.am

ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, հանդես եկավ հայտարարությամբ, որը վերնագրված է հետևյալ կերպ` «Վարդան Այվազյան.  «Global Gold Mining»-ն ընտրել է շանտաժի ուղին»: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. ««Հետք» կայքը 2012 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակեց «Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 միլիոն դոլարի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի դեմ» տեղեկատվությունը, որով հայտարարեց, որ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ: Կատարողական թերթը տրամադրվել է Նյու Յորքի հարավային շրջանի դատավոր Զեյ Փոլ Օտկենի՝ «Գլոբալ գոլդ մայնինգ» (ԳԳՄ) ընկերության օգտին կայացրած որոշման հիման վրա: Իսկ այդ որոշումը վերջնական ուժի մեջ է մտել առանց բողոքարկման։ Կատարման թերթի պայմաններով՝ Վարդան Այվազյանից ԳԳՄ-ի օգտին պետք է գանձվի 37,537,978.02 ԱՄՆ դոլար: Այս գումարի  ,152,244.50 մասը ԳԳՄ-ին իբր պատճառված վնասի հատուցումն է: Միաժամանակ հաշվարկված են 10,385,734.52 դոլարի տույժեր՝ սկսած 2008 թվականից և տարեկան 9%-ով.ԱՄՆ Նյու Յորքի հարավային շրջանի դատավոր Զեյ Փոլ Օտկենը ԳԳՄ-ի օգտին որոշումը կայացրել է չորս տարի առաջ՝ 2008 թվականի հունիսի 25-ին: Այս որոշումը վերջնական ուժի մեջ է մտել առանց բողոքարկման, քանի որ Վարդան Այվազյանը այս որոշումը  բողոքարկելու որևէ հնարավորություն չի ունեցել այն պարզ պատճառով, որ ոչ պաշտոնապես, ոչ էլ որևէ այլ կերպ ուղղակի իրազեկված չի եղել: Հետևաբար և բնականաբար՝ չէր էլ կարող իմանալ, որ նման դատավարություն է կայացել ու այդպիսի որոշում է կայացվել...Տեղեկացման կարգով՝ հավելեմ, որ ըստ ինձ, հայտնի ընթացակարգի, ԱՄՆ դատական այս ատյանը հայցվոր կողմի ներկայացրած տվյալները հավաստի է համարում և դրանց վրա հիմնվող որոշումներ է կայացնում, եթե այդ տվյալները ոչ ոք չի հերքում: Այս առումով հիմնավոր կասկածներ ունեմ, որ դատավարության մասին տեղեկացված չեմ եղել միտումնավորությամբ, որպեսզի ԳԳՄ-ի ներկայացրած տվյալները հերքող չլինի...Եթե առավել ուշադրությամբ ու հետևողականությամբ որևէ մեկն ուսումնասիրի ԳԳՄ գործունեությունը, հավատացած եմ՝ օրինախախտումների, կեղծիքի, խաբեության ու շանտաժի բազմաթիվ նոր փաստեր կարող է ի հայտ բերել: Ինքս այսուհետ չեմ անդրադառնալու ԳԳՄ-ի գործունեությանը և նրա հրապարակած կեղծիքներին: Այսպիսով ես եզրափակում եմ ԳԳՄ-ի վերաբերյալ լրատվամիջոցներով իմ բոլոր անդրադարձերը, արձագանքներն ու հրապարակումները: Իսկ եթե խնդիրներ կան, ապա դրանք պատրաստ եմ լուծել միայն իրավական հարթությունում»:

Մանրամասները` http://hetq.am/static/content/pdf/v-ayvazyan.pdf

Հոկտեմբեր 04, 2012 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր