Բնապահպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

Բնապահպանության նախարարությունը  հայտարարում է մրցույթ  Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը: Մրցույթը կանցկացվի 2012թ նոյեմբերի 23-ին` ժամը 15:00 –ին, ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում: Արգելոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուները պետք է ունենան համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի երեքից հինգ տարվա աշխատանքային փորձ, պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,  պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Հոկտեմբեր 19, 2012 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր