

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի համար Արագածոտնի 5 համայնքներից կօտարի 400842 քմ հողատարածք, ինչի համար կվճարի 61874771.9 դրամ: Սույն թվականի նոյեմբերի 15-ին կառավարության նիստի հաստատմանը կներկայացվի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Արուճ, Շամիրամ համայնքների հողերի օտարմանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջոցներով:
Հողերը գնելու է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Տրանսպորտի և կապի նախարարության:
Այսպիսով Թալինում օտարվելու է 118530 քմ հողատարածք, ինչի համար պետությունը վճարելու է 20487151 դրամ, Կաքավաձորում ` 75591 քմ հողատարածք 6473187 դրամ ընդհանուր գումարի դիմաց, Ներքին Բազմաբերդում` 83727 քմ հողատարածք, ինչի համար պետությունը կվճարի 6072207.9 դրամ, Արուճում օտարվելու է 41321 քմ հողատարածք 9328485 դրամ գումարի դիմաց եւ Շամիրամում օտարվելու է 81673 քմ հողատարած19513741 դրամ ընդհանուր արժողությամբ:
Նշենք, որ հողերի մեծամասնությունը գյուղատնտեսական նշանակության հողեր են` արոտավայրեր եւ վարելահողեր:
Նոյեմբեր 14, 2012 at 16:05
