«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը մշտապես կլինի ոստիկանության ուշադրության կենտրոնում

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը մշտապես կլինի ոստիկանության ուշադրության կենտրոնում

ԷկոԼուր

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը մշտապես կլինի ուշադրության կենտրոնում: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությանն ուղղված պատասխանում: Հիշեցնենք, որ «Թռչկան»-ը բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի օբյեկտիվ հետաքննություն սկսվի այն անձանց նկատմամբ, ովքեր սեփական կարիքների համար օգտագործում են Գառնիի «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը:

«Ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ  ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը: Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:

Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է»,- ասված է ՀՀ ոստիկանության պատասխանում:

Դեկտեմբեր 12, 2012 at 23:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր