Հրազդան գետում ձկների սատկելու փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ոստիկանություն

Հրազդան գետում ձկների սատկելու փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ոստիկանություն

ԷկոԼուր

Հրազդան գետում ձկների սատկելու փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ոստիկանություն: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ձկների եւ ջրի փորձանմուշներն ուղարկված են լաբորատորիա ուսումնասիրման: Հիշեցնենք, որ «ԷկոԼուր»-ը հունվարի 18-ին ահազանգեց Հրազդան գետում ձկների սատկման մասին: Այս ձմռան ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ Հրազդան գետում ձկներ են սատկում: Առաջին դեպքը արձանագրվել էր դեկտեմբերի 25-ին: Ձկների սատկելու պատճառները դեռ ճշտվում են:

Հունվար 21, 2013 at 17:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր