Մեղրաձորում ցիանային արտադրության նախագիծն ուղարկվել է Առողջապահության նախարարություն

Մեղրաձորում ցիանային արտադրության նախագիծն ուղարկվել է Առողջապահության նախարարություն

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը “Մեղրաձոր Գոլդ” ընկերության` Մեղրաձորում ցիանային արտադրության կառուցման նախագիծն ուղարկել Առողջապահության նախարարություն` դիտարկման: Բնապահպանության նախարարության կայքում գրված է. ““Մեղրաձոր Գոլդ” ՍՊԸ-ի՝ Մեղրաձորում ոսկու կորզման արտադրամաս, որի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ստացվել են հասարակական լսման արդյունքները, “ԷկոԼուր” տեղեկատվական ՀԿ-ի նախագահի, ինչպես նաև համայնքի մի խումբ բնակիչների կարծիք-առաջարկությունները, որում լուրջ մտահոգություն է հայտնվում տվյալ տարածքում նատրիումի ցիանիդի կիրառմամբ ոսկու կորզման առնչությամբ: Կարծիք ստանալու նպատակով՝ նախագծային փաստաթղթերը արդեն տրամադրվել են ՀՀ առողջապահության նախարարությանը”:

Հունվար 28, 2013 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր