

ԷկոԼուր
Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» եւ «Ակտիվիզմի ուղեցույց» գրքույկների շնորհանդեսը: Այն կազմակերպել էր «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
«Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» գրքույկի հեղինակներ Դավիթ Շինդյանը եւ Գրիգոր Ջանոյանը բնապահպանական շարժման եւ ակտիվիզմի վերաբերյալ մի շարք առաջարկություններ են անում`
-ստեղծել երկխոսության համընդհանուր հարթակ բնապահպան ակտիվիստների եւ որոշում կայացնողների համա
- կառուցել օրենսդրական աշխատանքային գործընթացների պլան, որը բնապահպանական ակտիվիզմի ձայնը լսելի կդարձնի պետական մարմինների համար
- բնապահպանական ոլորտում բոլոր որոշումները պետք է հայտարարվեն հասարակայնորեն
-հանրային շահի արձագանքման մեթոդոլոգիայում պետք է ներդրվի կառավարման համակարգ, որը կկարգավորի ղեկավար մարմինների կողմիցտրվող արձագանքները հասարակական ակտիվիզմին եւ այլն:
«Ակտիվիզմի ուղեցույց»-ի հեղինակ Գոհար Ղանդիլյանը էլ ներկայացնում է մի շարք առաջարկներ, որոնք բարձրաձայնվել են բնապահպան ակտիվիստների եւ պետական մարմինների կողմից:
Առաջարկություններից են`
-Բնապահպան ակտիվիստները եւ բնապահպանական կազմակերպությունները պետք է նպաստեն տարբեր ուսումնասիրությունների իրականացմանը
-ակտիվիստները պետք է կազմակերպեն կրթական միջոցառումներ` ընդգրկելով հասարակության տարբեր խմբեր
-ինքնաբուխ գործողությունները պետք է համադրված լինենհստակ մշակված ռազմավարական ծրագրի հետ
- բնապահպան ակտիվիստները եւ կազմակերպությունները պետք է համագործակցեն միմյանց հետ
-հարկվոր է օգտագործել ցանկացած մեդիա ռեսուրս, որը տեղեկատվություն կտարածի շարժման մասին եւ այլն:
«Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» եւ «Ակտիվիզմի ուղեցույց» գրքույկները ստեղծվել են «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. Բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Հունվար 30, 2013 at 16:05
