

ԷկոԼուր
Թուրքիայի պատճառով Արարատյան դաշտավայրը կարող է կանգնել ջրային լուրջ խնդիրների առաջ: Այս մասին ասաց Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում` սահմանին ոչ մոտ, 1,5 միլիարդ խմ տարողությամբ ջրամբարներ է կառուցում: Արդեն իսկ Արաքս գետից 88 միլիոն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է: «Այսօր Արաքս գետի միջին տարեկան ջրատվությունը կազմում է 2 միլիարդ 2 հարյուր միլիոն: Եթե մենք 2 միլիարդը 1,5 միլիարդով պակասեցնում ենք, ապա Արարատյան հարթավայրը կունենա լուրջ ջրային պրոբլեմներ: Այդ ուղղությամբ կառավարությունը երկու հանձնաժողով է ստեղծել, որոնք ես եմ գլխավորում մասնագետների հետ միասին: Մենք մեր առաջարկությունները պատրաստում եւ հակամիջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի Արաքս գետի ավազանում ջրային խնդիր մենք չունենանք»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը:
Մարտ 22, 2013 at 14:32
