«Խոսրովի անտառ» ՚պետական արգելոցը եվրոպական դիպլոմի թեկնածու

«Խոսրովի անտառ» ՚պետական արգելոցը եվրոպական դիպլոմի թեկնածու

ՙՙԷկոԼուր

«Խոսրովի անտառ»պետական արգելոցը եվրոպական դիպլոմի թեկնածու է: Հայտը ներկայացրել է Բնապահպանության նախարարությունը եւ 2011թ. սկսվել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: 2011թ.  նոյեմբերի  ամսին   «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն   է ներկայացրել Հայաստանի հայտը` «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման  վերաբերյալ: 2012 թվականի ապրիլին Հայաստան է գործուղվել անկախ փորձագետ Հերվե Լեթյերը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին  համապատասխանելու  վերաբերյալ  անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով: Եվրախորհրդի  փորձագետը  «Խոսրովի անտառ» արգելոցում  կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են  նախարարության,  արգելոցի, «ԲԾԻԳ»ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա` 3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության,  ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում: Արդյունքում պատրաստվել է զեկույց, որը ներկայացվել է Եվրախորհրդի ՙՓորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովին՚: Հանձնաժողովը հավանություն է տվել  զեկույցին և կայացրել   որոշում` «Խոսրովի անտառ»պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու   կոնվենցիայի   բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո  դիպլոմի տրամադրման որոշումը  կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով` անգլերեն և ֆրանսերեն, հանձնվում է երկրում` եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ապրիլ 04, 2013 at 15:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր