Վեդի գետի վրա կկառուցվի 20 միլիոն խմ ընդհանուր ծավալով ջրամբար

Վեդի գետի վրա կկառուցվի 20 միլիոն խմ ընդհանուր ծավալով ջրամբար

ԷկոԼուր

Վեդի գետի վրա նախատեսվում է կառուցել 20 միլիոն խմ ընդհանուր ծավալով 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար: Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաեւ համակարգի առավել արդյունավետ գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրի համաձայն` ապրիլի 13-ին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը այցելել է Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր, որը գտնվում է Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում: Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը ծանոթացել է ապագա ջրամբարի տեղանքին, քննարկել ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:

 

Լուսանկարը` www.panorama.am կայքի

Ապրիլ 15, 2013 at 19:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր