

ԷկոԼուր
Հունիսի 27-29-ը ՀՀ Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ այցով եղավ Արցախի Հանրապետությունում: Ինչպես մասնավորապես նշված է «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած մամլո հաղորդագրության մեջ, այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող Լեռնահարստացուցիչ համալիրում, ծանոթացել ինչպես արտադրական գործընթացներին, այնպես էլ՝ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումներին: Պատվիրակությունն այցելել է նաև Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիրում, որտեղ արդեն իսկ արդյունահանվող հանքաքարը ներկայում հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործելու Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունները և հումքային հենք է ապահովում տեղում նոր հզոր հարստացուցիչ համալիր կառուցելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզում էլ «Վալլեքս» խմբի ընկերությունները շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:
Հուլիս 03, 2013 at 11:28
