2013թ. տեսչական ստուգումներ կանցկացվեն «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում

2013թ. տեսչական ստուգումներ կանցկացվեն «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը մասամբ է պատասխանել «Դինո Գոլդ մայնինգ Քամփնի» ընկերության (ներկայումս «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ) գործունեության վերաբերյալ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հարցերին: Հիշեցնենք, որ կազմակերպությունը 10 հարց էր ուղղել նախարարությանը, թե արդյոք  ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում ոչնչացված անտառածածկույթների համար պետական լիազոր մարմինների կողմից հաշվարկվա՞ծ են վնասները և ընկերությունը վերականգնել է վնասները, արդյոք  ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում Կապան համայնքի Շահումյան թաղամասում և հարակից տարածքներում կառուցված 10 կիլոմետրից ավելի անկանոն ճանապարհներ և հարյուրավոր հարթակներն ունեցել են նախագծեր, որոնք անցել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ այլն (մանրամասներն այստեղ): Ի պատասխան Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը մասնավորապես տեղեկացրել է. «…Երկրաբանահետախուզական աշխատանքները ներառված չեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքնnության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ենթակա նախատեսվող գործողությունների ցանկում: «Դինո Գոլդ մայնինգ Քամփնի» ընկերության կողմից անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափերի եւ դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ սպառիչ պատասխան կտրվի ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 2013թ. աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգումներից հետո:

Միաժամանակ հայտնում եմ, որ«Դինո Գոլդ մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ը 2011թ. անձնագրավորել է  10 վտանգավոր թափոնի տեսակ, 2012թ-ին` 3 թափոնի տեսակ»:

Հուլիս 10, 2013 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր