

ԷկոԼուր
Տավուշում, Սյունիքում, Կոտայքում եւ Երեւանում կտեղադրվեն սողանքային երեւույթները գրանցող հատուկ սարքավորումներ: Այս մասին «Արմենպրես» տեղեկատվական գործակալությանն ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նշել է, որ հայ-ճապոնական համագործակցության արդյունքում ձեռք բերվող այդ սարքերը կարող են գրանցել հողի 1 մմ շարժը: Ըստ նախարարի` Հայաստանի տարածքի 10-15%-ը սողանքային է: 330 սողանքային գոտիներից ակտիվ են 100-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվեց նախատեսված ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:
Հայեցակարգի նպատակն է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգ և վարել համապատասխան քաղաքականություն:
Հուլիս 11, 2013 at 13:13
