Հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են աուդիտ չանցած կազմակերպությունների ցանկում

Հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են աուդիտ չանցած կազմակերպությունների ցանկում

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը: Աուդիտ չանցած 311 կազմակերպությունների ցանկը համալրում են նաև որոշ հանքարդյունաբերական ընկերություններ, այդ թվում` «Թեղուտ» (ՍՊԸ), «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» (ՓԲԸ), Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (ՓԲԸ), «Մեգո-Գոլդ» (ՍՊԸ)  ընկերությունները, իսկ դրական եզրակացություն չեն ստացել «Գեոթիմ» (ՓԲԸ), «Լեռ-Էքս» (ՍՊԸ),«Սագամար» (ՓԲԸ) ընկերությունները:

Տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը,որից 427-ը ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը` չի ստացել, իսկ 311 կազմակերպություններում աուդիտ չի անցակցվել: Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:

Օգոստոս 06, 2013 at 16:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր