Շրջակա միջավայրին հասցվել է 245.0 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 245.0 հազար դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանական պետական տեսչության՝ 12-18.08.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, արդյունքում կայացվել է 480.0 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 245.0 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.83մլն.դր. գումար:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 75.0 հազ.դր. գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության ոլորտ       

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 170.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ    

Վայոց ձորի  տարածքային բաժնի աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար երկու ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի  կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում իսկ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման  համար մեկ ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևանի ԱՊ> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել  100.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 15.8կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սևանա լիճ:

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով  ստեղծված  արագ արձագանքման խումբը իրականացնում է  շրջայցեր   ՀՀ  մարզերում: 

Օգոստոս 20, 2013 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր