Կառավարությունը արտոնություններ է տվել «Ախթամար» ՓԲԸ-ին Սեւանում հանգստի գոտի ստեղծելու համար

Կառավարությունը արտոնություններ է տվել «Ախթամար» ՓԲԸ-ին Սեւանում հանգստի գոտի ստեղծելու համար

ԷկոԼուր

Սեւանի թերակղզում հանգստի գոտի ստեղծելու համար ՀՀ կառավարությունը արտոնություններ կտա «Ախթամար» ՓԲԸ-ին: Գործադիրի սեպտեմբերի 5-ին  կառավարության նիստի օրակարգում ներկայացված համապատասխան որոշման նախագծի համաձայն` մինչեւ 2016թ-ը կերկարաձգվի «Ախթամար» ՓԲԸ-ի կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները: Նշենք, որ առաջին անգամ գործադիրը «Ախթամար» ՓԲԸ-ին նման արտոնություններ է տվել դեռ 2009 թվականին:

Ընկերությունը Սևանի թերակզում նախաձեռնել է հանգստի գոտու ստեղծում, ճոպանուղու կառուցում, հյուրանոցային բարձրակարգ ծառայությունների մատուցում, լեռնադահուկային սպորտի զարգացում: Թե որքան տարածք կընդգրկի հանգստյան գոտին, նախագծում նշված չէ:

Հուսանք, որ այդ հանգստյան գոտում հանգստանալը մատչելի կլինի ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկներին, այլեւ հայերիս:  

Սեպտեմբեր 03, 2013 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր