Սևանա թերակղզում մեկնարկել են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքնները

Սևանա թերակղզում մեկնարկել են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքնները

Օգոստոսի 13-ից մեկնարկել է Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։

Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը» ,- գրել է նա:

Լուսանակարը՝ Դավիթ Գրիգորյանի

 

Օգոստոս 13, 2020 at 13:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր