Շաքիի գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ` գերակա շահ

Շաքիի գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվեց  բացառիկ` գերակա շահ

ԷկոԼուր

Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը բացառիկ` գերակա շահ ճանաչեց Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական տարածքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հա և համայնքի սեփականությունը հանդիսացող 0.56 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ: Նպատակը նոր մաքսատուն կառուցելն է: Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, Սյունիքի տարածաշրջանային մաքսատունը տեղակայված է ՀՀ Սյունիքի մարզի Շաքե համայնքի վարչական տարածքում, 1950-ական թթ. կառուցված մեկ հարկանի ներկայումս վթարային վիճակում գտնվող շենքում:  Մաքսատան տարածքում գրունտային ջրերի թույլատրելի սահմանից բարձր մակարդակի պատճառով վերոհիշյալ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելը համարվում է ռիսկային: Սիսիանի մաքսատան տեխնիկական վիճակը և տեխնոլոգիական հնարավորությունները չեն բավարարում ժամանակակից  պահանջներին:

ՊԵԿ-ի մասնագիտական հանձնախմբի կողմից որպես արդյունավետ լուծման տարբերակ առաջարկվել է կառուցել նոր մաքսատուն Շաքե համայնքի վարչական տարածքում՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի հարող հատվածում:Որորշման համաձյան` նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, պետության և հասարակության անվտանգությունը:

Սեպտեմբեր 06, 2013 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր