Վերջապես որոշեցին զբաղվել Արարատյան դաշտավայրի ապօրինի խորքային հորերով

Վերջապես  որոշեցին զբաղվել Արարատյան դաշտավայրի  ապօրինի խորքային հորերով

ԷկոԼուր

Սեպտեմբերի 9-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը անցկացրեց խորհրդակցություն` Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում  ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արամ Հարությունյանը տվել է հանձարարականներ, մասնավորապես`

  1. Ներկայացնել, առանց ջրօգտագործման թույլտվության ձկնատնտեսությունների կողմից ապօրինի շահագործվող  43 խորքային հորերի, որպես առաջնային քայլ, փականային ռեժիմի բերման աշխատանքների ժամանակացույցը:
  2. Ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի և առաջարկություններ կներկայացնի.ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ  ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կներկայացնի առաջարկություններ խորքային հորերի մոնիտորինգի ավտոմատ համակարգի ներդրման ուղղությամբ:

Սեպտեմբեր 10, 2013 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր