ՀՀ բնապահպանության նախարարը անձամբ կվերահսկի Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարարը անձամբ կվերահսկի  Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով` Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հրամանով ստեղծվել է նաև վերոհիշյալ մարզերում ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ  ստեղծված իրավիճակը և խորքային հորերի մոնիթորինգի ավտոմատ համակարգի ներդրման հնարավորությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Ինչպես նաև ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք կազմակերպելու են Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործվող խորքային հորերի լուծարումը:

Հաստատվել է Հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Նախարարը վերոհիշյալ հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն և Հանձնաժողովին հանձնարարել  յուրաքանչյուր երկուշաբթի ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Սեպտեմբեր 13, 2013 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր