Երեւանում ոռոգման համակարգը ընդլայնվել է 21 կիլոմետրով

Երեւանում  ոռոգման համակարգը ընդլայնվել է  21 կիլոմետրով

ԷկոԼուր

Երեւանում  ոռոգման համակարգը ընդլայնվել է  21 կիլոմետրով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքի զարգացման  2013թ-ի ծրագրի շրջանակներում:

Նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում ոռոգելի է դարձել շուրջ 70 հեկտար կանաչ մակերես:

Լուսանկարը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի

Սեպտեմբեր 18, 2013 at 15:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր