Նախարար Արամ Հարությունյան` գումարները պետք է ուղղվեն գործնական խնդիրների լուծմանը

Նախարար Արամ Հարությունյան` գումարները պետք է ուղղվեն գործնական խնդիրների լուծմանը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 19-ին, ընդունել է  Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի  փոխնախագահ Եվա Վիտտին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում  նախատեսվող «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի մանրամասներին: Նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ ցանկալի կլիներ, որ ծրագրով նախատեսված գումարները ուղղվեն գործնական խնդիրների լուծմանը՝ նվազագույնի հասցնելով խորհրդատվական և կազմակերպչական ծախսերը, ինչի հետ համաձայնել է նաև Եվա Վիտտը:

Եվա Վիտտը` լինելով նաև Կովկասի բնության հիմնադրամի խորհրդի նախագահ, հայտնել է, որ քաջատեղյակ է Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագերից և իր գոհունակությունն է հայտնել դրանց արդյունավետ ընթացքի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարար Արամ Հարությունյանը և Եվա Վիտտը համաձայնության եկան փոխգործակցության ներկա մակարդակը պահպանելու և ներդրվող միջոցները ավելացնելու հնարավորությունները քննարկելու հարցերում:

Սեպտեմբեր 19, 2013 at 19:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր