Նվիրատվություններ՝ բնապահպանական խնդիրները լուծելու համար

Նվիրատվություններ՝ բնապահպանական խնդիրները լուծելու համար

ԷկոԼուր 

Հայաստան հրավիրված նվիրատուները միջոցներ կհատկացնեն հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրների լուծման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հրավերքի նախաձեռնությունը Կովկասի բնության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամներինն է: Նվիրատուների խմբում ընդգրկված են շուրջ 20 անհատներ՝ նախկին և ներկա գործարարներ, դիվանագետներ և բարեգործներ: 

Այցի նպատակն է նվիրատուներին ներկայացնել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը և խթանել մասնավոր նվիրատվությունները՝ հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող ծրագրերի համար: 

«Համոզված եմ, որ  այս գործընթացն շարունակական է լինելու և ներդրումների շրջանակները կմեծանան: ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում այս նախաձեռնությունը: Մենք նաև ուրախ ենք, որ մեր թիմը մեծանում է: Մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ ենք համակված՝ շարունակելու մեր աշխատանքները և համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռնությունները կհաջողեն»,-հյուրընկալության արարողության ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Վերջինս հյուրերին է ներկայացրել ՀՀ կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը՝ հատկանշական  համարելով, որ հանրապետության փոքր տարածքի վրա կա 3500 բուսատեսակ  և 17500 կենդանատեսակ /500 ողնաշարավոր/: 

Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը և Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնը:

Սեպտեմբեր 21, 2013 at 12:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր