Փոքր ՀԷԿ-երը սպասում են փորձաքննության իրենց հերթին

Փոքր ՀԷԿ-երը սպասում են փորձաքննության իրենց հերթին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացվել հերթական փոքր ՀԷԿ-ի նախագիծը: Հասարակական լսումները նշանակված են սույն թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 12:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի Արևիսի գյուղապետարանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նախագծի մասին արդեն կարելի է դատել` ելնելով  այն բանից, որ հայտարարության մեջ նշված է միայն գետի անվանումը` Գիժ, որի վրա ցանկանում են կառուցել ՓՀԷԿ-ը, և շահագործող ընկերության անվանումը`«Աքսատի» ՍՊԸ: ՓՀԷԿ-ի անվանումը նշված չէ: Կայքում  տեղադրված չէ նաև նախագիծը` գոնե շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասով, որը պետք է ստանա փորձաքննության եզրակացություն: Ամենայն հավանականությամբ, հապճեպ կազմակերպված այս հասարակական լսումները դառնալու են հասարակայնության՝ որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու նմանակում:

Սեպտեմբեր 24, 2013 at 19:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր