Քննարկվել են Կուր-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանները

Քննարկվել են Կուր-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Կուր-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման» ծրագրի ղեկավար Մերի Մեթյուսը քննարկել են Կուր-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատման ռազմավարական և ազգային գործողությունների պլանները (այսուհետ` պլաններ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանություն նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ժամանակ Մերի Մեթյուսը ներկայացրել է այն մեթոդոլոգիան, որի հիման վրա իրականացվել է պլանների մշակման գործընթացը` ընդգծելով հայ մասնագետների փորձառությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում: ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդիա Նարիմանյանն էլ ներկայացրել է ռազմավարական գործողությունների պլանի վերաբերյալ հայկական կողմի ունեցած առաջարկությունները և դիտողությունները: Սակայն ինչպես նշել է Մերի Մեթյուսը, առաջարկությունները կներառվեն Ռազմավարական ծրագրի մեջ անդրսահմանային գետավազանի մյուս երկրների հետ քննարկվելուց հետո:

Խաչիկ Հակոբյանը  նկատել է նաեւ, որ նախարարությունում  առկա են համապատասխան ենթակառուցվածքները, որոնց մասնագիտական կազմերը պատրաստ են ոչ միայն  ռազմավարական ծրագրեր մշակել, այլև իրականացնել դրանց գործնական փուլերը: Փոխնախարարը ծրագրի գործնական փուլը իրագործելու համար կարեւորել է նոր ներդրողների ներգրավումը:

Հոկտեմբեր 16, 2013 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր