

ԷկոԼուր
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կիրականացվեն խորքային հորի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարությունը ակնկալում է բոլոր շահագրգիռ կողմերի, ոլորտում գործունեություն ծավալած կազմակերպությունների և անհատների ներկայությունը:
Հիշեցնենք, որ Արարատյան հարթավայրում ապօրինի շահագործվող խորքային հորերի հարցը քննարկվել էր դեռեւս 2013թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի արդյունքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել էր սեղմ ժամկետում Արմավիրի և Արարատի մարզերում անցկացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումներ:
Հոկտեմբեր 24, 2013 at 14:46
