Արարատի մարզի ապօրինի խորքային հորի լուծարման օրը չեղյալ է հայտարարվել

Արարատի մարզի ապօրինի խորքային հորի լուծարման օրը չեղյալ է հայտարարվել

ԷկոԼուր

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում իրականացվելիք ապօրինի խորքային հորի լուծարման օրը չեղյալ է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Համաձայն աղբյուրի` լուծարման միջոցառումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով եւ տեղի կունենա մեկ շաբաթից, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Հիշեցնենք, որ ապօրինի խորքային հորի` օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումը նշանակվել էր սույն  թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին:

Հոկտեմբեր 25, 2013 at 09:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր