Արարատի մարզում ապօրինի խորքային հոր կլուծարվի

Արարատի մարզում ապօրինի խորքային հոր կլուծարվի

ԷկոԼուր

Սույն  թվականի նոյեմբերի 1-ին`  ժամը 11:00-ին, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում կիրականացվի խորքային հորի՝ օրինակելի ընթացակարգով լուծարման միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միջոցառումից հետո Արարատի մարզպետարանում՝ շահագրգիռ համայնքների ղեկավարների և ձկնաբուծարանների տնօրենների մասնակցությամբ կանցկացվի խորհրդակցություն՝ ապօրինի խորքային հորերի թեմայով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին պետք է տեղի ունենար Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ապօրինի խորքային հորի լուծարման միջոցառումը, որի օրը չեղյալ հայրարավեց եւ միջոցառումը հետաձգվեց մեկ շաբաթով:

Հոկտեմբեր 31, 2013 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր