Սեւանա լճի մակարդակը բարձրացել է

Սեւանա լճի մակարդակը բարձրացել է

ԷկոԼուր

Սեւանա լճի մակարդակը 2013թ. հոկտեմբերին 8 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից` հասնելով  1900 մետր 24 սանտիմետրի: Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ  հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ Սեւանա լճի մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում բարձրացել է  3 մետր 83 սանտիմետրով:

Նոյեմբեր 01, 2013 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր