

ԷկոԼուր
Ապօրինի հորերի կոնսերվացման և փակման ուղղությամբ ձեռնարկվում են օրենսդրական ու գործնական միջոցառումներ: Այս մասին Արարատի եւ Արմավիրի մարզերում 80 ձկնաբուծական տնտեսության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել սեփական նախաձեռնությամբ կոնսերվացնել զգալի քանակությամբ ինքնաշատրվանող ապօրինի հորեր: Արամ Հարությունյանը նկատել է, որ խնդրի լուծման համար արդյունավետ կլինի, կառավարության եւ տնտեսվարողների փոխհամագործակցությունը ` խուսափելու համար պետական միջոցներով հորերը կոնսերվացնելու և հետագայում դատարանի որոշումներով տնտեսվարողներից ծախսված գումարները գանձելու տարբերակից:
Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար նախարարը առաջարկել է նաեւ ձևավորել ձկնաբույծների ներկայացուցիչների խումբ, որը կմասնակցի ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ խնդրի վերաբերյալ անցկացվող ամենշաբաթյա խորհրդակցություններին:
Նոյեմբեր 07, 2013 at 16:27



